Միացյալ Նահանգների հոգեբուժարանի հիվանդները հարձակվել են աշխատակիցների վրա. կա շուրջ մեկ տասնյակ տուժած
Աշխարհ
Առնվազն 12 աշխատակից Նյու Յորքի նահանգի կենտրոնական հոգեբուժարանում վիրավորվել է հիվանդների հարձակման արդյունքում: Ըստ տեղական ԶԼՄ-երի` հինգ կամ վեց հոգուց բաղկացած հիվանդների խումբը հարձակվել է անձնակազմի անդամների և այլ հիվանդների վրա: Արդյունքում բուժհիմնարկի երկու աշխատակից ստացել է գլխի վնասվածք: Նրանց անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել:
Ոստիկանությունը հետաքննություն է նախաձեռնել: Հայտնում են, որ հարձակման մասնակիցներից ոչ ոք չի ձերբակալվել: Առայժմ ոստիկանությունը միայն հարցաքննում է վկաներին և զոհերին:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը