Հարավային Կորեան և ԱՄՆ-ն դիվիզիա են ստեղծում ԿԺԴՀ-ի դեմ պայքարելու համար
Աշխարհ
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը որոշում են ընդունել ստեղծել միավորված դիվիզիա, որը նախատեսված կլինի պատերազմի ժամանակ աառաջադրանքներ կատարելու, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի զանգվածային բնաջնջման զենքի ոչնչացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Դիվիզիան պետք է շարք մտցվի 2015 թվականի առաջին կեսին: Դրա կազմում կընդգրկվեն ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Ըյջոնբուում տեղաբաշխված երկրորդ հետևակային դիվիզիան և հարավկորեական բանակային բրիգադը: Խաղաղ ժամանակ գործելու է համատեղ շտաբը, իսկ դիվիզիայի հրամանատար կնշանակվի ԱՄՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը