Պուտինն Ալթայում հանդիպում է անցկացնելու ջրհեղեղի հետևանքների վերացման վերաբերյալ
Ռուսաստան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով շարունակում է իր աշխատանքային այցը Ռուսաստանի տարածաշրջաններ, Ալթայի Հանրապետությունում հինգշաբթի օրը հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի շրջաններում 2013թ.-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հարցով: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը հանդիպելու է Ալթայի Հանրապետության մարզպետի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Բերդինոկովի և Ալթայի հարևան տարածաշրջանի մարզպետի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Կարլինի հետ:
Բացի այդ, ռուսական պետության ղեկավարը տեսակոնֆերանսի ընթացքում կմասնակցի Կոշ-Ագաչայի արեգակնային էներգիայի էլեկտրակայանի բացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)