Ռուսաստանը Ղրիմին կհատկացնի 250 միլիոն ռուբլի. Մեդվեդև
Աշխարհ
Ռուսաստանի կառավարությունը մտադիր է 250 միլիոն ռուբլի հատկացնել Ղրիմին` ուկրաինացի փախստականներին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախարարների կաբինետի նիստի ժամանակ:
«Մենք նաև հաշվի ենք առնելու մի քանի կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Արտեկի», ինչպես նաև Ղրիմի Հանրապետության ֆինանսավորումը, որը սահմանակից է Ուկրաինային և որտեղ նույնպես բարդ իրավիճակ է ուկրաինացի փախստականների համար: Այդ պատճառով առաջարկվել է ընդունել որոշում՝ 250 մլն ռուբլի հատկացնելու այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել փախուստի դիմել մարտական գործողությունների պատճառով»,- ասել է Մեդվեդևը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը