Ուկրաինայի արևելքում 837 ուժայիններ են զոհվել. Անվտանգության խորհուրդ
Աշխարհ
Իլովայսկի մոտ շրջապատումից դուրս գալու ընթացքում կրած կորուստներից զատ, Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունն արդեն 837 ուկրաինացի զինվորականների կյանք է խլել, վիրավորվել են ավելի քան 3 հազար ուժայիններ: Այդ մասին Կիևում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է հանրապետության Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՈՒկրինֆորմ» -ին:
«Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ զոհվել է 837, վիրավորվել 3044 ուկրաինացի զինվորական»,-ասել է նա:
Լիսենկոն նշել է, որ այդ տվյալները հիմնված են ստուգված փաստերի վրա, որոնք պաշտոնապես հաստատված են սահմանված կարգով:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը