Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է Դոնբասում 20 000 զինվորների մահվան լուրը
Աշխարհ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն հայտարարել է, որ հակամարտության ընթացքում երկրի արևելքում զոհվել է մոտ 20 000 ուկրաինացի զինվոր:
«Այս քաղաքացիական պատերազմն իր հետ մեծ վիշտ է բերել: Բազում գնահատականներով՝ զոհերի քանակը տատանվում է մինչև քսան հազար»,- ասել է նա:
Բացի այդ, ըստ Սիմոնենկոյի, առնվազն 1 միլիոն ուկրաինացի փախստականի կարգավիճակով լքել է երկիրը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդմամբ' իրենց տները լքած մարդկանց թիվը զինված գործողությունների սկզբից գերազանցել է 1 միլիոնը: Նրանցից 800 հազարը ապաստան են գտել Ռուսաստանի տարածքում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը