ՆԱՏՕ-ն հնարավոր է միջամտի Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարին
Աշխարհ
ՆԱՏՕ-ն կքննարկի Իրաքի կառավարությունն օգնելու ցանկացած խնդրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն մինչև այժմ որևէ հարցում չի ստացել Իրաքից` ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ես համոզված եմ՝ եթե Իրաքի կառավարությունը դիմի օգնության խնդրանքով, Դաշինքի համախոհները լրջորեն կուսումնասիրեն այն»,- նշել է Ռասմուսենը:
Իրաքի Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ սպանվել է ԻԼԻՊ խմբավորման ղեկավարներից Աբու Հաջիր Սուրին, ով կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մտերիմն էր: Նա սպանվել է Մոսուլ քաղաքում` ամերիկյան օդային հարվածի հետևանքով:
Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ խմբավորումը Իրաքի հյուսիսում գտվող Քիրքուք մարզի Թել Ալի գյուղում 50 մարդ է առևանգել: Մինչ այժմ առևանգվածների վերաբերյալ տեղեկություն չկա:
ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել Իրաքի ողջ տարածքի մեկ երրորդի վրա:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը