Կիևը ուրբաթ կարող է հրադադարի հրաման տալ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական զորքերին կրակը դադարեցնելու հրաման կտա ուրբաթ, եթե Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ խաղաղության ծրագիր ընդունվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին Ուկրաինայի Նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:
«Ուկրաինական զորքերը կրակը դադարեցնելու հրաման կստանան ուրբաթ, Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, եթե Մինսկի հանդիպման ընթացքում խաղաղության ծրագրի մասին համաձայնագիր կնքվի»,- հայտարարել է Ուկրաինայի Նախագահը:
Առաջիկայում Մինսկում տեղի կունենա Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ Մինսկում կայանալիք հանդիպման ընթացքում Ուկրաինայի Նախագահը կներկայացնի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման սեփական ծրագիրը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը