Մաքքեյնը Կիևում պահանջել է զինել Ուկրաինային
Աշխարհ
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը պետք է զենքի ու ռազմական հանդերձանքի մատակարարումներ սկսի Ուկրաինային, ինչպես նաև օգնի նրան զինվորական կադրեր պատրաստելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սենատորը համապատասխան հայտարարությունն արել է Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի հետ Կիևում կայացած հանդիպմանը:
«Մենք գտնում ենք, որ Ուկրաինային անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ զենքով ու հանդերձանքով»,-ընդգծել է Մաքքեյնը: Հեռանկարում, Մաքքեյնի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը պետք է վերաբերի Ուկրաինայի զինուժերի համար կադրերի պատրաստմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը