Ուկրաինայում տիրող ճգնաժամը և Եվրոպայի կայունության խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության. ԵԱՀԿ
Աշխարհ
«Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ լուծել Ուկրաինայի ճգնաժամը և վերականգնել կայունությունը Եվրոպայում»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը:
«Ուկրաինայում և Եվրոպայում կհաջողվի վերականգնել կայունությունը միայն այն դեպքում, եթե կարողանանք լուծել այս ճգնաժամը Ռուսաստանի հետ»,- ասել է Բուրկհալտերը' «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի մեջբերմամբ:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության տեղակալն այս հայտարարությունն է արել, հանդես գալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Բուրկհալտերը նշել է, որ «Ռուսաստանի պարզ մեկուսացումը չի կարող լուծել ոչ մի խնդիր և հստակորեն կստեղծի նոր խնդիրներ Եվրոպայում և դրանից դուրս»:
ԵԱՀԿ ղեկավարը նշել է, որ տարաձայնությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է տեղ թողնել երկխոսության և համագործակցության հնարավորությունների համար:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը