Զինծառայության համար մոբիլիզացված «Ուկրինֆորմ»-ի լրագրողը սպանվել է Լուգանսկում
Աշխարհ
Ուկրաինայի «Ուկրինֆորմ» պետական ինֆորմացիոն գործակալության լրագրող Օլեգ Զադոյանչուկը, ով մոբիլիզացված է եղել զինծառայության համար, սպանվել է Լուգանսկում Կիևի կառավարության ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի հարավ-արևելքում: Այդ մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
43-ամյա Զադոյանչուկը մոբիլիզացվել է օգոստոսի 29-ին: Նա Կիևի տարածքային պաշտպանության 12-րդ գումարտակի կազմում էր: «Ուկրինֆորմ»-ի տվյալներով՝ լրագրողը սպանվել է անվտանգության ճամբարի ուղղությամբ հրետանային հարվածի արդյունքում՝ սեպտեմբերի 4-ի գիշերը, սակայն դրա մասին մինչ օրս տեղեկատվություն չի հրապարակվել:
Ավելի վաղ Զադոյանչուկը աշխատել է նաև «1 +1», «Նոր ալիք», «Սիթի», «5 ալիք» - ի և «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալության համար:


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից