Հայ գրոսմայստերները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ գրոսմայստերները Դոհայում
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա առաջատարներից՝ գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշևսկուց (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) և Միխայլո Օլեկսիենկոյից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով:
Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը՝ 1,5-ական, Էլինա Դանիելյանը` 1 միավոր:
Կարեն Գրիգորյանը Բարսելոնում
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում սկսված մրցաշարի անդրանիկ տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Ալվար Ալոնսոյին (Իսպանիա). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու