Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) 

Բացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը

Հայաստան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:

Երկրի նախագահը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Վիսկոնսին նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Նախարարի խոսքով՝ երկրի քաղաքական ղեկավարությունը՝ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, լրջորեն կարևորել և կարևորում է այս ոլորտի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը:

«Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր»-ի առաջին մասնաշենքը: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նախարարի խոսքով ' քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության լրջագույն խնդիրը միայն «Արմավիր» հիմնարկի ամբողջական շահագործումից հետո կարելի կլինի համարել հիմնականում լուծված, քանի որ միայն «Արմավիր»-ը իր վրա կվերցնի համակարգի ծանրաբեռնվածության շուրջ 25 տոկոսը:

Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ' շուտով փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող շուրջ 400 դատապարտյալներ տեղափոխվելու են «Արմավիր». պատիժը կրելու ընթացքում նրանք հնարավորություն կունենան ընտանիքի անդամների հետ շփվել առավել պատշաճ և բարեկարգ պայմաններում:

«Պարոնայք սպաներ և աշխատակիցներ, դուք ձեր ժամանակի զգալի բաժինն անց եք կացնում այս ծառայության մեջ, բարդագույն և միգուցե երբեմն անշնորհակալ ծառայություն, որը դուք պատվով եք կատարում: Ուստի ձեր աշխատանքային պատշաճ պայմանները նույնպես մեր առաջնահերթությունների թվում են: Հուսով եմ, որ բարեկարգ հիմնարկը կնպաստի ձեր աշխատանքի որակի բարձրացմանը: Բարի ծառայություն եմ մաղթում Ձեզ բոլորիդ»,- ասել է նախարարը՝ հավաստիացնելով, որ Արդարդատության նախարարությունը և քրեակատարողական ծառայության ղեկավարությունը կանեն հնարավոր ամեն ինչ համակարգում իրավիճակը ավելի բարելավելու համար:

Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով:

2009-2010 թվականներին այն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, իսկ 2011 թվականից՝ վերսկսվել: Հիմնարկը նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար: Նախատեսվում է, որ 1152 դատապարտյալ կբնակվի խցերում, իսկ 48 դատապարտյալ՝ սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում:

Քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել երկու փուլով: Առաջին փուլով շահագործման հանձնվեց քրեակատարողական հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, իսկ երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականի ավարտը, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը: 2014 թվականին շահագործման հանձնվող բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:

Քրեակատարողկան հիմնարկի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ:

Հիմնարկում գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնի
Ամենադիտված