Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանից է «նվեր» ստացել մանդատները

Քաղաքական

Երեկ երեկոյան ՀԱԿ-ը որոշել է հրապարակավ պատասխանել՝ Սերժ Սարգսյանի պաշտոնակությանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:

Այս պատասխանն ուշագրավ է մի քանի պատճառով:

Նախ, Նիկոլը, ֆորմալ առումով, շարունակում է մնալ ՀԱԿ խմբակցության անդամ, ու ես մեր խոհրդարանական պատմության մեջ առայժմ չեմ հիշում դեպք, երբ խմբակցությունն իր անդամներից մեկի հետ շփվի հրապարակային հայտարարության ձևով:

Երկրորդը, ՀԱԿ-ն արդեն սովորություն է դարձրել կարևոր հայտարարությունները տարածել ոչ աշխատանքային օրերի՝ ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, թերևս այն հույսով, որ ավելի քիչ մարդիկ տեղեկանան իրենց, մեղմ ասած, ոչ համոզիչ փաստարկներին: Ու վերջապես՝ ՀԱԿ-ն իր երբեմնի ազդեցիկ գործիչներից մեկին պատասխանել է փորձագետի մակարդակով, ինչը, համաձայնեք, քաղաքական հարաբերությունների ոչ պատշաճ դրսևորում է: Երբ Նիկոլը, Սասունը, ես, մյուսներն ազատազրկված էինք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար հերոսներ էինք ու մեր անունները հաճախ օգտագործվում էր՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար, իսկ հիմա մենք ավելի օտար ենք, քան նունիսկ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, որովհետև համարձակվել ենք հակադրվել առաջին նախագահի կողմից վարվող կոնկրետ քաղաքականության:

Ինչէ, ՀԱԿ փորձագետի կողմից տարածված պաշտոնական հայտարարության զեղումներին չեմ անդարադառնա, որոնցում նկարագրվում է, թե իրենք օր ու գիշեր քնում-արթնանում են՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ արված տեսնելու երազանքով ու պարզապես սապասում են «Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխությանը»: Միայն արձանագրեմ, որ այդ փոփոխությունն երբեք էլ չի լինի, քանի դեռ ՀԱԿ-ն ու մյուսներն ոչ թե դասական ընդդիմադիր պայքար են մղում, այլ խցկվել են ներհամակարգային պայքարի տիրույթ՝ դառնալով դրա սեգմենտներից մեկի «վեցնոցը»:

ՀԱԿ տարածած հայտարարության եզրակացությունն այն է, որ իրենք չեն կարող միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, որովհետև դրա տապալումով չեն ուզում ամրապնդել Սերժ Սարգսյանի դիրքերը: Սա էլ բլեֆ է, որովհետև, եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա գրեթե յուրաքանչյուր խորհդարանական քառօրյայում ընդդիմությունը նախաձեռնում է հարցերի քննարկում՝ կանխավ իմանալով, որ դրանք տապալվելու են:

Բայց ՀԱԿ-ի մերժման փաստաթղթում մի պարբերություն կա, որում, ըստ էության, բացահայտվում է, թե ինչու այս խորհրդարանում Տեր-Պետրոսյանի թիմը չի բարձրացրել գործող նախագահի պաշտոնանկության հարցը: Երեկվա «դարակազմիկ» հայտարարության երրորդ կետում կարդում ենք.

«Բնական է, որ 2012 թվականին խմբակցություն կազմավորելուց հետո առաջին իսկ նիստերի ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը քննարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Ազգային Ժողովում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում' նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը»:

Ահա, տեսեք, թե տարիներ շարունակ ՀԱԿ-ն ինչպես է մանիպուլացրել հասարակությանը. հրապարակներում, հարցազրույցներում պահանջել է Սարգսյանի անհապաղ հրաժարականը, սակայն գործնական քաղաքականության մեջ դա չի արել, դե, իհարկե՝ «պրագմատիզմից» ելնելով, որովհետև համարել է, որ խոհրդարանում անհրաժեշտ ռեսուրս չունի: Երևի նույն «պրագմատիզը» ՀԱԿ-ին դրդեց՝ հասարակական ռեսուրսը թողած, «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում «բարգավաճել»:

Ընթերցողին խորհրուրդ չէի տա՝ հեռուն գնացող ենթադրություններ ու հետևություններ անել: Ի՞նչ վերլուծություն, ի՞նչ պրագմատիզմ, ի՞նչ հրաժարականի պահանջ: 2012-ին ՀԱԿ-ը մանդատները նվեր է ստացել Սերժ Սարգսյանից, որովհետև իրականում չի հաղթահարել 7%-ի շեմը: Դա ամբողջ էլիտան գիտի ու դրա համար էլ՝ գործող նախագահի պաշտոնանկության հարց չէր կարող հարուցվել: Այսօր ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ է դարձյալ նույն նպատակով. ապագա խորհրդարանում մանդատների հարց պետք է լուծի: Բայց Ծառուկյանը Սարգսյանի նման բարի չի գտնվելու. առաջարկելու է մի քանի մանդատ ոչ թե ՀԱԿ անունով, այլ ԲՀԿ համամասնական ցուցակում:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված