«Այնտրախտ» - «Բորուսիա». բուքմեյքերների կանխատեսումները խաղի և Մխիթարյանի գոլ խփելու հավանականության վերաբերյալ
Սպորտ
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի կունենա «Այնտրախտ» - «Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը:
Հեղինակավոր williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է Յուրգեն Կլոպի թիմին՝ վերջինիս հաղթանակը գնահատելով 1,61 գործակցով: Տանտերերի հաղթանակի հնարավորությունն ունի 5.00 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.00:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանակությանը տրվել է 2.00 գործակիցը:
Նշենք, որ այս պահին դորտմունդցիները եզրափակում են մրցաշարային աղյուսակը՝ 12 խաղի արդյունքում ունենալով ընդամենը 11 միավոր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ