Մահ՝ հանուն ֆուտբոլի. Իսպանիայում երկրպագուն մահացել է խաղից առաջ տեղի ունեցած զանգվածային բախման հետևանքով
Սպորտ
Իսպանիայի առաջնության շրջանակներում երեկ տեղի ունեցած «Ատլետիկո» - «Դեպորտիվո» հանդիպումից առաջ զանգվածային բախումներ են տեղի ունեցել, ինչին մասնակցել է շուրջ 200 մարդ: Միջադեպի արդյունքում հիվանդանոց տեղափոխված 40-ամյա երկրպագուն մահացել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իսպանական AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 7 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Տուժածներից մեկը նետվել է Մանսանարես գետը, բայց փրկարարների շնորհիվ հաջողվել է նրան տեղափոխել հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ տղամարդը գլխի լուրջ վնասվածք է ստացել և գիտակցության չգալով մահացել է:
Ընդհանուր առմամբ, տուժել է 12 մարդ, կա երկու ձերբակալված:
Նշենք, որ 13-րդ տուրի «Ատլետիկո» - «Դեպորտիվո» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ