«Բորուսիայի» հերթական պարտությունը (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հերթական պարտությունը կրեց:
13-րդ տուրում դորտմունդցիներն արտագնա խաղում 0:2 հաշվով զիջեցին «Այնտրախտին»: Հանդիպման հաշիվը մեկնարկից հինգ րոպե անց բացեց Մայերը, իսկ 78-րդ րոպեին Սեֆերովիչը կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը:
Այս պարտությունից հետո, Գերմանիայի փոխչեմպիոնները 11 միավորով եզրափակում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել