Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Չեթինօղլուն Էրդողանի հայտարարություններից դատելով Մեջլիսում Ցեղասպանության առաջարկի ընդունման շանսեր չի տեսնում

Հարցազրույցներ

Շատ փաստեր կան կարծելու, որ օրերս Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Սեբահաթ Թունջելի ներկայացրած օրինագիծը, որով վերջինս կոչ էր անում պետությանը ներողություն խնդրել Ցեղասպանության համար, անկեղծ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց հայտնի թուրք հրապարակախոս, գրող Սաիթ Չեթինօղլուն: «Որևէ կասկած չկա, որ պետությունը մեղավոր է ցեղասպանության իրականացման համար: Սակայն ինչպե՞ս ենք իմաստավորելու այդ գործընթացը. անհրաժեշտ է այս գործընթացում համագործակցել, լինել զգոն և փորձել ջրի երես դուրս հանել Ցեղասպանության իրական մեղավորներին, իսկ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը և ունեն խլած գույք, անպայմանորեն դրանք վերադարձնեն: Պարտադիր է, որ պետության գլխավորությամբ բոլորը ստանձնեն պատասխանատվության իրենց բաժինը և դրան համապատասխան վերաբերմունք դրսևորեն: Բոլոր նրանք, ովքեր արդարություն են ցանկանում, իրավունք ունեն պահանջելու այս ամենը»,- նշեց Չեթինօղլուն:

Ներողություն, սակայն ինչպիսի՞ն

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը և դրա ավանդական քաղաքական գործիչները Հայոց ցեղասպանության պատճառով մի քանի անգամ ղեկավար մակարդակով «ներողություն» են խնդրել: Սակայն «մեր պապերը» խոսքերով սկսվող ելույթներում ոչ ոք չի խոսում իրենց կենսաբանական պապերի մասին: HDP ոչ մի ղեկավար չի բարձրաձայնում իր կենսաբանական պապի՝ 1915 թվականին ունեցած դերակատարության մասին»,- նշում է թուրք մտավորականը' ընդգծելով, որ եթե խոսում էլ են այդ մասին, զայրանում են և պնդում, որ այդ պահանջը վնասում է Թուրքիայի Հանրապետությանը:

Չեթինօղլուն մեկ այլ' խիղճը վիրավորող խնդիր է համարում այն, որ քրդական PKK-KCK ղեկավարները և գլխավորապես Բեսե Հոզաթը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայերի արդարության պահանջը որակում են որպես լոբբիստական գործունեություն: «Կարող ենք ասել, որ PKK առաջնորդ Օջալանը 2014 թվականի Նովրուրզի ելույթում «1000 տարվա իսլամական եղբայրություն և ռազմավարական համագործակցություն» խոսքով սկիզբ դրեց Ցեղասպանության 100-րդ տարվա ընթացքում պետության ժխտողականությանը»,- կարծիք է հայտնում թուրք մտավորականը' Օջալանի հայտարարությունը նվաստացնող համարե լով:

Սեբահաթ Թունջելի առաջարկի կարևորությունը

«Առաջարկը Ցեղասպանության, ներողություն խնդրելու և փոխհատուցման՝ օրակարգ գալու տեսանկյունից, իհարկե, կարևոր է»,- «Արմենպրես»-ին ասաց Չեթինօղլուն՝ նշելով, որ այդ առաջարկը կարող է հնարավորություն տալ հող պատրաստելու խնդրի ճիշտ քննարկումների համար: «Կարող ենք ասել, որ Սեբահաթ Թունջելի անձնական նախաձեռնությունն առնվազն կարևոր է այն առումով, որ այն մեծ ներուժ ունի արդարության շուրջ քննարկումներ իրականացնելու համար: HDP-ին մնում է տեր կանգնել առաջարկին, և դրան համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով' իր ներսից սկսել արդար ության հաստատումը»,- հույս է հայտնում մտավորականը:

Առաջարկի ընդունման հնարավորությունը

«Կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում իշխանությունը ընդունվում է թե՛ կենտրոնական, թե՛ տեղական մակարդակով: Հաշտեցումը երկու անձի նախաձեռնությունն է: Էրդողանը և նրա գերու դերում հանդես եկող Օջալանը. սրանք են քաղաքական դերասանները: Վերջնական խոսքն այս երկու դերակատարներն են ասելու»,- նման տեսակետ է հայտնել Չեթինօօղլուն: Նրա համոզմամբ, եթե Օջականի վերոնշյալ տեսակետին հավելենք Էրդողանի' «Կներեք, բայց ինձ անգամ հայ են անվանել» խոսքերը, ապա կարող ենք առանց զգուշավորության հանգիստ պնդել, որ առաջարկը հնարավորություն չունի ընդունելու:

1915-ի Ցեղասպանությունը պետության և հանցագործության մեղսակիցների համար պատմական պահ էր

«2015 թվականին պետությունը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի դիմաց ամեն հարմար առիթի դեպքում սկսելու է ներկայացնել Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարեդարձը, և թե ինչպես հնարավորություններ չունեցող բանակը (առանց ինքն իրենց հարցնելու, թե ինչո՞ւ պատերազմ հայտարարեց, եթե պատերազմելու հնարավորություն չուներ) Չանաքքալեում հաղթանակի հասավ:

«Կարևոր հարց է, թե ինչպե՞ս պետությունը, պատերազմի սկզբում այդ անհնարինության վիճակում գտնվելով, 4 տարի շարունակ պատերազմ վարեց: Պատասխանն էլ 1915-ի Ցեղասպանությունն է: Պատերազմի գործընթացը փոխհատուցվեց 1915 թվականի Ցեղասպանության գործընթացով»,- նշում է Չեթինօղլուն՝ հավելելով, որ ակհայտորեն երևում է, թե ինչպես պատերազմական գործընթացը փոխհատուցվեց հայերի, ասորիների, պոնտոսցի հույների կորուստներով, ինչպես նաև պատերազմական բյուջեի և գերմանական ռազմական օգնությունների միջոցով:

Թուրք մտավորականը մինչև Հայոց ցեղասպանությունը հայաշատ Արգանի անվանումն ունեցող շրջանի օրինակով ներկայացնում է, թե ինչպես են պատերազմի տարիներին հայաթափվել հայկական բնակավայրերը, իսկ հայերին պատկանող գույքն ու սեփականությունը՝ խլվել: «Այժմ այդ գավառում անգամ մեկ հայ չի մնացել, գավառի բնակչությունն ամբողջությամբ բաղկացած է քրդերից: Եվ կարող ենք հանգիստ փաստել նաև, որ հայերի սեփականությունը բաժանված է քրդերի միջև: Ներկայումս տեղի բնակչությունը ընտրությունների ժամանակ ձայները տալիս է քրդական կուսակցության ներկայացուցիչներին»,- պատմում է Չեթինօղլուն: Խոսելով հայկական Արգանա սանջաքի' քրդանալով Էրգանի դառնալու մասին՝ նա փաստում է, որ HDP-ն իր անհանգստությունը չի հայտնում Էրգանիի օրինակով պատմական Հայաստանի աշխարհագրության փոփոխության, դրա գաղութացման առնչությամբ, ինչը, նրա խոսքերով, մեր օրերում էլ շարունակվում է:

Հարցազրույցը' Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված