Մեսսիի վրա նետված շշի վերաբերյալ «Վալենսիայի» պաշտոնական հայտարարությունը (տեսանյութ)
Սպորտ
«Վալենսիան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` կապված Լիոնել Մեսսիի հետ միջադեպի վերաբերյալ:
Իսպանայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիայի» և «Բարսելոնայի» միջև հանդիպմանը երկրպագուներից մեկը ջրով լի շիշ է նետել Մեսսիի վրա:
«Ակումբը ցավում է միջադեպի համար: Այն ոչ մի հետևանք չի թողել Լիոնել Մեսսիի վրա: Մենք կփորձենք գտնել մեղավորին և ցմահ կարգելենք նրան «Մեսթալիա» գալ», - ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ