Այս քայլով Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման վեհ գործում. ԱԳՆ-ի հայտարարությունը
Արտաքին Քաղաքական
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։:
Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)