Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) 

Տուժելու է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական

Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք սկսել:

Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:

«Ինչպես և խոստացել եմ եթերում, մինչև հաջորդ քառօրյա հանդես կգամ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար: Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվն ավելին է, քան 44-ը»,- ասել էր Փաշինյանը:

Նշենք նաև, որ Փաշինյանի այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր են պտտվում, որ Փաշինյանը խաթարել է ոչ իշխանական Եռյակի անդորրը:

Թե ինչու Փաշինյանը որոշեց ստորագրահավաք անցկացնել, արդյոք այս քայլը հարվա՞ծ է Եռյակին, ի՞նչ ներքին քաղաքական զարգացումների սպասենք, Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:

«Դա Եռյակի անդորրը խաթարելու հետ ոչ մի կապ չունի, որովհետև ինչպես ցույց տվեցին Եռյակի ղեկավար գործիչները, նրանց անդորրն ընդհանրապես չի խաթարվել:

Երբ քաղաքական այս կամ այն ուժը, կուսակցությունը սկսում է որևէ գործընթաց, պետք է վստահ լինի, որ այն առնվազն 50 տոկոսից ավել հաջողություն կունենա, որպեսզի գործընթացն սկսելը տրամաբանական լինի:

Իմպիչմենտի գործընթացը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գործընթաց է, անհրաժեշտ է համապատասխան ձայների քանակ Ազգային ժողովում, առաջին փուլում` 66 ձայն, հետո ՍԴ որոշում, հետո նորից Ազգային ժողովում 86 ձայն, որպեսզի այդ գործընթացը հաջողությամբ ավարտվի: 

Ոչ իշխանական ուժերն ու ՕԵԿ-ը միասին 66 ձայն չունեն, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի համապատասխան ձայների քանակ, թույլ չտալու համար, այդ գործընթացի հաջող ավարտը` հենց սկզբնական փուլում:

Այս գործընթացը հենց սկզբից դատապարտված է պարտության»,- ասաց Բադալյանը:

Վերջինիս խոսքով՝ այն բոլոր ուժերը, որոնք կմիանան այս գործընթացին, պարտության պիտակը կպնելու է նաև նրանց:

«Մի պահ պատկերացնենք, որ Եռյակը և ՕԵԿ-ը միացել են գործընթացին, ապա այդ պարտության պիտակը կպնելու է իրենց:
Ասելու են, տեսեք, այս ուժերը պարտվեցին, էլ չեն խորանալու, թե ինչու պարտվեցին, ինչպես ստորագրությունները չբավարարեցին և այլն, և այլն, ուղղակի ասելու են՝ պարտվեցին:

Եռյակը, որը կարողացավ հոկտեմբերին 40-50 հազարանոց երկու հանրահավաք կազմակերպել և հիմա ցանկանում է իրեն ազդեցիկ ուժ ներկայացնել, նա իրավունք չունի պարտվելու: Պարտվելու դեպքում, նրա հոկտեմբերյան գործընթացը չեղյալ կհամարվի»,- ասաց նա:

Բադալյանի խոսքով՝ այն կարծիքները, թե իմպիչմենտի գործընթացին չմիանալով Եռյակն իր վարկանիշն է գցում, այդպես չէ, դա վերացական արտահայտություն է, որովհետև կարևորն այն է, թե վարկանիշն ում մոտ է ընկնում:

«Կընկնի՞ արդյոք Եռյակի վարկանիշն իրենց կողմնակիցների մոտ, այսինքն՝ ՀԱԿ-ի վարկանիշը ՀԱԿ-ի կողմնակիցների, ընտրազանգվածի մոտ, «Ժառանգության» վարկանիշը «Ժառանգության» կողմնակիցների մոտ, ԲՀԿ-ի վարկանիշը ԲՀԿ-ի կողմնակիցների մոտ, կընկնի՞, թե՞ չէ: Կարևորը սա է: Բայց, ոչ, չի ընկնի. ինչո՞ւ, որովհետև այդ երեք ուժերի կողմնակիցների համար, այդ երեք ուժերի ասածներն ավելի նշանակություն ունեն, քան, ասենք, Նիկոլ Փաշինյանի ասածը, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ ընտրազանգվածի մոտ չունի այն հավասարազոր վարկանիշը, որը ՀԱԿ-ի ընտրողների մոտ ունի ՀԱԿ-ի ղեկավարը, ԲՀԿ-ի մոտ ԲՀԿ ղեկավարը, «Ժառանգության» մոտ «Ժառանգության» ղեկավարը:

Այսինքն՝ նրա ասածը զրոյական արժեք կունենա հասարակության տվյալ խմբի համար, դրանից հետևում է, որ այդ երեք ուժերի վարկանիշն իրենց կողմնակիցների մոտ չի ընկնի, դա պոլիտեխնոլոգիական հասկացություն է: Այդ իսկ պատճառով եթե մի պահ ընդունենք, որ այս գործընթացն սկսված է նրա համար, որ Եռյակի վարկանիշն իջեցնեն իրենց կողմնակիցների մոտ, ավելին, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» կողմնակիցներին տանեն դեպի Նիկոլ Փաշինյանի կողմը, ապա դա հաջողություն չի ունենա:

Այսինքն՝ քաղաքական այս գործընթացը Եռյակի համար ունենալու է զրո նշանակություն, իշխանության համար նույնպես ունենալու է զրո նշանակություն, որովհետև նրանք լավ գիտեն, որ անհրաժեշտ ձայներ ընդդիմությունը չունի, և միակ տուժող է դուրս գալու Նիկոլ Փաշինյանը, նրան ասելու են՝ դու սկսեցիր մի գործընթաց, որը նախապես բերելու էր պարտության, հիմա չեն ասի, թե ինչու պարտվեցիր, այլ կասեն՝ ուղղակի պարտվեցիր:

Այս գործընթացից ո՛չ տուժելու, ո՛չ շահելու է Եռյակը, ո՛չ տուժելու, ո՛չ շահելու է իշխանությունը, միայն տուժելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Բադալյանը:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Սննդաբանը նշել է լյարդի առողջությանը ամենից շատ վնասող մթերքներըԹուրքիան գտել է ՆԱՏՕ-ի մարտական ​​պատրաստվածությունը ամրապնդելու միջոցՓաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է Չինաստանը կոչ է արել վերացնել Վենեսուելայի նկատմամբ բոլոր սահմանափակումներըՆիդեռլանդները հայտարարել են, որ այլևս չեն կարող նոր ռազմական օգնություն տրամադրել ՈւկրաինայինԲարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են (տեսանյութ) Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանումԼեհաստանը 2022 թվականից ի վեր Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք. Կոսինյակ-Կամիշ Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱնկարայումՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենադիտված