Ադրբեջանցի դիվերսանտը հայտարարել է, որ ատելություն չունի հայ ազգի նկատմամբ
Արցախ
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 1-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատական նիստում որպես գործով ապացույց է ներկայացվել Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:
Գրքում մանրամասնորեն ներկայացված են Դիլհամ Ասկերովի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները: Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ Բացի այդ, հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ:
Ի պատասխան դատավորի և պետական մեղադրողի հարցերին, թե ինչն է հայերի նկատմամբ ատելության պատճառը՝ Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, և որ հեղինակն ուղղակի այն հորինել է:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան