Լուսնի շուրջը պտույտ գործած ամերիկյան դրոշը 54 հազար դոլարով վաճառվել է աճուրդում
Այլ
Միացյալ Նահանգների դրոշը, որը 1969 թվականի մայիսին «Ապոլոն-10» տիեզերանավով պտույտ է գործել Լուսնի շուրջը, 54,4 հազար դոլարով վաճառվել է Բոստոնում կայացած աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է աճուրդային տան մամուլի կենտրոնը:
45 x 30 սանտիմետր չափսի դրոշն աճուրդի էր հանել անձնակազմի հրամանատար Թոմաս Ստաֆորդը: Դրոշի ստորին սպիտակ շերտի վրա թանաքով արված է «Ապոլոն-10»-ով Լուսին ենք թռել-հասել 1969 թվականի մայիսին, Թոմ Ստաֆորդ և Ջին Սեռնան»: Լոտում դրոշի հետ վաճառվել են այդ դրոշը բռնած տիրոջ լուսանկարը և նրա նամակը, որը հաստատում է հազվագյուտ իրի իսկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու