Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) 

Սթափվելու ժամանակն է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հասարակություն

«Զանգվածային լրատվամիջոցներից մեր ձեռքն անցավ Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը՝ ուղղված Ամենայն Հայոց Հայրապետին: Մեծ ցավով ընթերցեցի այս հայհոյախառն ու անհավասարակշիռ գրությունը և առաջին իսկ, կամ իր խոսքով ասած «ակամա զգացումս» ամոթն էր, ափսոսանքը և տարակուսանքը, թե՛ օգտագործված բառապաշարի, թե՛ նման ատելության և թե՛ հատկապես այս բարձր առաքելապատիվ աստիճանին գտնվող անձի հոգեկան հավասարակշռության և գիտակցության համար:
Քանիցս ընթերցելով առաջին հերթին փորձեցի հասկանալ սույն գրության վերջնական նպատակը, որն ավա՜ղ այդպես էլ չհաջողվեց: Այսուամենայնիվ, նկատի ունենալով նմանաբովանդակ այլ նամակների առկայությունը, ինչպես նաև այս խծբծանքի արդեն իսկ հրապարակում գտնված լինելու իրողությունը, թեպետ ծանր սրտով, ստիպված եմ, որպես Մայր Աթոռի միաբան և Հայ Եկեղեցու եպիսկոպոս, որոշ խորհրդածութիւններ, հարցադրումներ կատարել:

1. Անկախ նամակի բովանդակությունից և ոճից, որն իմ կարծիքով շատ հեռու է և անհարիր Երուսաղեմի Առաքելահաստատ Աթոռի Գահակալի վեհության վայելչությանը, արդյո՞ք Հայ Եկեղեցու Պատրիարքին պատշաճ է այս միջոցով, «տղայի մը նման», էլեկտրոնային նամակի տարբերակով խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Արդեո՞ք փորձված և սպառված էին բանական քննարկման բոլոր հնարավորությունները՝ ճարահատյալ նման ջղագրգիռ եղանակն ընտրելու համար: Հետաքրքիր է իմանալ, թե Մայր Աթոռ վերջին այցելության ժամանակ Պատրիարքը արդյո՞ք նույն խոսքերը, մտահոգություններն ու հայհոյալից արտահայտությունները հայտնեց Հայոց Հայրապետին, արդյո՞ք Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն հուզող որևէ հրատապ հարց բարձրացրեց նրա առջև, արդյո՞ք խոսեց Սուրբ Աթոռի գործունեության, ծրագրերի, ռազմավարության, հոգևոր առաքելության զորացման, Մայր Աթոռի աջակցության, համազգային տարողության խնդիրների մասին: Ես խիստ տարակուսում եմ:

2. Հենց սկզբից շեշտեմ՝ չեմ հավատում, որ նման անպատիվ գրության պատճառը Պարետ ծայրագույն վարդապետի եպիսկոպոսական ձեռնադրության մերժումն է: Թերևս ավելի խորը պատճառներ կան բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվող, որոնք միգուցե քաջալերված են արտաքին ազդեցություններից: Երուսաղեմում և նրա սահմաններից անդին իսկ գաղտնիք չէ, որ Պատրիարք Հայրը հարգանք չունի ո՛չ Պարետ Հայր Սուրբի, ո՛չ լուսարարապետի և Երուսաղեմի իր հարազատ միաբան եպիսկոպոս եղբայրների, ո՛չ իսկ գիշեր ու զոր հոգևոր զինվորության լծված և սխրանք իրագործող, պատվական ու զինվորյալ միաբանության, ինչպես նաև վանաբնակ սաղիմահայության նկատմամբ: Գոնե այս ամենում խնայվեր նաև Երուսաղեմի Հայոց հոգելույս պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Եթե այս հարցն այդքան խորությամբ ազդել էր Պատրիարք Սրբազանին, ինչո՞ւ նա չնախընտրեց պատեհ առիթն օգտագործել և մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին՝ Հայոց Հայրապետին առանձին կամ նույնիսկ Եպիսկոպոսաց ժողովին բարձրաձայնելու այդ մասին:

Ինչո՞ւ չնախընտրեց իր Պատրիարքական վեհությամբ (եթե իհարկե դեռ մնացել է) օգնել և ուղղորդել Ամենայն Հայոց Հայրապետին և Գերագույն Հոգևոր Խորհուրդի անդամներին (լինելով վերջինիս ատենապետներից)՝ իր կարևոր, անհրաժեշտ եւ կառուցողական հորդորն ու առաջարկը ներկայացնելով այս հարցի, և ընդհանրապես, Հայոց Եկեղեցին հուզող այլ խնդիրների վերաբերյալ: Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու ցավով, մտահոգություններով և ուրախություններով «ապրո» Երուսաղեմի Պատրիարքի իմաստութիւնը այլ կերպ պետք է լիներ, քան սովորական մի նեղսրտած հայհոխառն «հերոսական» գրությունը: Կարիք չկա ո՛չ «հերոսանալ», ո՛չ էլ «նահատակության դափնեպսակին» ձգտել այնտեղ, որտեղ դա երբեք պահանջված չէ:

3. Նամակի բովանդակության պարզ քննությունն իսկ ապշեցուցիչ է եւ պարզապես զարմացնող: Միթե՞ իր Եկեղեցու մտահոգութիւններով ապրող հոգևորականը, այն էլ Պատրիարքական բարձրագույն կոչումով, իրաւունք ունի պատմական այս կարևորագույն ժամանակաշրջանում, երբ մեր ողջ ժողովուրդը լծված է Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակմանը, արդար դատի պահանջատիրությանը, նման տագնապ ստեղծելու փորձ կատարել՝ խախտելու Հայ Եկեղեցին և նրա միասնականությունը, ծառայելով չասեմ թե ում շահերին ու ծրագրերին: Սա՞ է վեհ գաղափարներ կրողի վարքագիծը, սա՞ է օրինակը նոր սերունդի հոգևորականության համար: Ճիշտ չէ՞ր լինի, Պատրիարքն իր ամբողջ ջանքն ու եռանդը ներդներ Իսրայելի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման և վերջնական ճանաչման գործընթացի ուղղությամբ, քան թե փողոցը Եկեղեցի տեղափոխելու մեջ: Փոխարեն մասնակցելու և հոգևոր ուրախություն ապրելու Հայ Եկեղեցու շուրջ 400 տարի ընդմիջված և վերականգնված Սրբադասման կարգով՝ Պատրիարք Սրբազանը նախընտրեց հայհոյանքը փոխանակ աղոթքի, լուտանքը՝ փոխանակ օրհնության:

4. «Էջմիածնական միաբանների առևտրական հոգեբանության մասին, որոնք եկած ու վայելած են Երուսաղեմի Աթոռին բարիքները». Պատրիարք Սրբազանը կարողությունն ունի՞ մի պահ լռելու և ականջալուր լինելու Երուսաղեմի միաբաններին և աշխարհական անձանց՝ առասպելական աստիճանի հասած թանկարժեք մատանիներով, պանագիաներով հպարտանալու իր իսկ պատմություններին, համարձակությունն ունի՞ ընդունելու այն հուսախաբված և հիասթափված բարեգործ հայորդիներին, որոնք սրտի և հավատքի կանչով ցանկացել են իրենց միջոցներով շենացնել մեր բոլորի հպարտություն ու պարծանք Հայոց Երուսաղեմը և փոխարենը հեռացել են անսահման հիասթափությամբ:

5. Պատրիարքական երկու տարիների շրջանին ի՞նչ փոփոխություններ, ի՞նչ հոգևոր առաջընթաց է տեղի ունեցել Սուրբ Աթոռում: Արդյո՞ք վերացվել են նախկին ժառանգավորացի և թանգարանի տարածքի աղբանոցը, ի՞նչ վիճակում են գտնվում գանձատունը, ձերագրատունը և պատմական գերեզմանատունը, որտեղ թաղված են ցեղասպանություն վերապրած մեր շատ հայրենակիցները: Արդյո՞ք երբեմնի փառահեղ տպարանը «օձերի և մուկերի բնակավայրից» (բնութագրումը սաղիմահայերինն է) վերափոխվել է ծառայելու իր նպատակին, ձեռագրատան հսկայական ժառանգությունից ի՞նչ հոգևոր գրականություն է լույս ընծայվել Հայոց Երուսաղեմի տպարանում: Այս իմաստով նշանակալից իրադարձություն է Պատրիարք Հոր հեղինակած ապարանցիների մասին զվարճապատումների եռհատորյա բանահավաքը՝ փոխարեն երբեմնի փառահեղ «Սիօն» ամսագրի: Դեռ լռում եմ այն բազմաթիվ մարտահրավերների և մտահոգությունների մասին, որոնք լուծումներ են պահանջում կալուածական խնդիրներից, սրբատեղիներում հայոց իրավունքներից սկսյալ մինչև նոր հոգևորականների պատրաստությունը: Թող ներվի ասելու, որ վիճակն այնքան էլ մխիթարական չէ այս առումով, եթե չասենք հասել է վտանգավորության աստիճանի զանազան պատճառներով, որոնց մասին խոսում է յուրաքանչյուր սաղիմահայ և ոչ միայն՝ անկախ տարիքից և սեռից:

Դժբախտաբար, Պատրիարքարանը դարձել է ասեկոսեների և բամբասանքների հրապարակ, որն արդեն իսկ իր ամբողջ շքեղությամբ արտահայտված է իր իսկ գրության պարունակության մեջ:

6. «Երուսաղէմ եկող Էջմիածնական կարգ մը եպիսկոպոսներուն» կողմից Հայոց Հայրապետի հասցեին եղած գանգատների վերագրումները հետաքրքիր բացահայտման տեղիք են տալիս և լուսաբանություն պահանջում ամենաբարձր մակարդակով: Եթե դրանք ճիշտ չեն, ապա Պատրիարք Սրբազանը դիտավորյալ զրպարտում է նրանց, իսկ եթե ճիշտ են, ապա դրանք վստահաբար կատարվել են հոգևոր հորը արված խոստովանության զգացումով, և կարծում եմ, հայտնի է, թե Հայ Եկեղեցու սրբագործված կանոնական դրությամբ ի՛նչ է սպառնում խոստովանության սրբության գաղտնիությունը հրապարակողին: Փաստորեն երկու դեպքում էլ հանցանք է տեղի ունեցել: Թե սրանցից որ մեկը կընդունի Պատրիարք Սրբազանը, ընտրությունն իրենն է:

7. Չցանկանալով առավել մանրամասնել նամակի այլևայլ հատվածները, որոնք բացի սիրո քարոզից ամեն բան պարունակում են, չենք կարող հպանցիկ անցնել Հայոց Պատրիարքարանը թեմի աստիճանի վերածելու անհեթեթ մեղադրանքի կողքով, որում ամբաստանվում են Վեհափար Հայրապետն ու Սուրբ Էջմիածնի միաբանությունը: Ցանկանում եմ շատ հստակ ընդգծել թե՛ Պատրիարքի (եթե մինչ այժմ չի իմացել) և թե՛ նրա ստվերում հանգչողների համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից սկսյալ մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամենախոնարհ աստիճանի միաբանը ապրում է Երուսաղեմի Պատրիարքության և Հայոց Երուսաղեմի ցավերով ու մտահոգություններով, ձերքբերումներով և ուրախություններով: Մենք բազմաթիվ անգամներ տարբեր ատյաններում, Մայր Հայրենիքում և նրա սահմաններից դուրս, յուրաքանչյուր տագնապի և այլ պահերի, անվերապահորեն զորակցել ենք Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը՝ մշտապես հռչակելով, թե՝ «Եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայաստանը հայության գոյության գրավականն են, ապա Հայոց Երուսաղեմը հայկականության վկայությունն է»: Այս խոսքերիս ապացույցն են Ամենայն Հայոց Հայրապետի աննախադեպ և բազմամարդ ուխտագնացությունները Հայոց Երուսաղեմ, Մայր Աթոռի թեմերից և Հայաստանից բազմահարյուր ուխտավորների այցելությունները, որոնք քաջալերվում ու խրախուսվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից անձնապես: Պատրիա՛րք Սրբազան, որքան Ձե՛րն է Հայոց Երուսաղեմը, նույնքան և կրկնակի մե՛րն է:

8. Այժմ, իմ «ապագայի վառ յոյսերէ տարուած» լինելու մասին: Ինչպես ես, այնպես էլ, վստահ եմ, յուրաքանչյուր հայ հոգևորական փափագն ունի ծառայելու Հայոց Երուսաղեմի Սուրբ Աթոռին և Տերունակոխ վայրերում՝ որևէ կարգավիճակով: Զուտ տեղեկատվության առումով նշեմ, որ ես 2006 թ. ի վեր Կանադայից հարյուրավոր ուխտավոր հայորդիների եմ առաջնորդել դեպի Սուրբ Աթոռ և Տերունակեաց սրբատեղիներ: Ոչ ոքի գաղտնիք չեն եղել զգացումներս Հայոց Երուսաղեմի հանդեպ: Իմ կեցության օրերին, գիշեր թե ցերեկ, մասնակցել եմ բոլոր արարողություններին, թափորներին և պահանջված գրեթե բոլոր արարողակարգերին: Մեր Սուրբ Աթոռի հանդեպ սիրուց և դույզն-ինչ չափով օգտակարություն ունենալուց մղված՝ ցանկացել եմ զինվորագրվել Սրբոց Հակոբյանց մեր միաբանությանը:

Շարունակական երեք դիմումներ եմ հղել նախ՝ հոգելույս Թորգոմ Պատրիարքին, ապա Տնօրեն Ժողովին և Պատրիարքական ընտրությունից հետո ներկայիս Պատրիարքին: Այս բոլորին կցված են եղել նաև Երուսաղեմի մեր Սուրբ Աթոռի գործունեության իմ համեստ պատկերացումները՝ մանրամասնորեն ներկայացված ծրագրով: Զուգահեռաբար նաև Պատրիարք Սրբազանին անձնապես մի քանի առիթներով բանավոր կերպով ներկայացրել եմ իմ խնդրանքը համապատասխան բացատրություններով: Արդարության համար նշեմ, որ Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ դառնալու իմ հայտը Վեհափառ Հայրապետն այդքան էլ ուրախությամբ չի ընդունել: Գրեթե երկու տարի է, որ անհայտ է այդ նամակի ճակատագիրը, Ձեր բառերով ասած՝ «նկատելով, որ տարրական քաղաքավարութիւնն անգամ չունեցաք պատասխանելու Հայ Եկեղեցու եպիսկոպոսի ձեզի ուղղուած նամակին», նախընտրեցինք այն հրապարակային դարձնել: Եթե նույնիսկ ունեցել եմ «ապագայի վառ յոյսեր», ապա ասեմ Ձեզ, այդպիսով ո՛չ հանցանք և ո՛չ էլ մեղք եմ գործել թե՛ երկնքի և թե՛ երկրի առջև:

Վերջապես, ե՞րբ եք ըմբռնելու, որ Հայոց Երուսաղեմը ոչ ոքի հորենական սեփականությունը կամ ժառանգությունը չէ: Բոլորովին վերջերս իմացա նաև շրջանառության մեջ դրված այն «դավադրական տեսության» մասին, ըստ որի՝ իմ «պատրիարք դառնալով» պիտի իրագործվեր Երուսաղեմի Սուրբ Աթոռը թեմի կարգավիճակի վերածելու Մայր Աթոռի «ծրագիրը»: Պարզապես տխուր զավեշտ է… Քանի որ այդքան մեծ հակում ունեք հրապարակայնության, խնդրում եմ հրապարակային էլ ասեք, ո՞վ է այս զառանցանքի աղբյուրը և ինչո՞ւ դրական կամ ժխտական պատասխան չտվեցիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի նամակին:

Երբեք չպիտի ցանկանայի այս տողերը շարադրել, այն էլ Երուսաղեմի Հայոց Պատրիարքին հասցեագրված: Պատրիարք Սրբազա՛ն, վերջապես զղջալու և սթափվելու ժամանակն է: Դա միայն և միայն կծառայի Հայ Եկեղեցու ընդհանրական շահին՝ լինելով սիրո և միասնության բարձրագույն արտահայտությունը: Եվ վերջում, Չերչիլի խոսքերի փոխարեն, ուզում եմ հիշեցնել Աստվածաշունչի իմաստությունը. «Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու» (Առակ. 11:29)»:

Աղոթարար՝

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Սննդաբանը նշել է լյարդի առողջությանը ամենից շատ վնասող մթերքներըԹուրքիան գտել է ՆԱՏՕ-ի մարտական ​​պատրաստվածությունը ամրապնդելու միջոցՓաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է Չինաստանը կոչ է արել վերացնել Վենեսուելայի նկատմամբ բոլոր սահմանափակումներըՆիդեռլանդները հայտարարել են, որ այլևս չեն կարող նոր ռազմական օգնություն տրամադրել ՈւկրաինայինԲարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են (տեսանյութ) Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանումԼեհաստանը 2022 թվականից ի վեր Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք. Կոսինյակ-Կամիշ Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱնկարայումՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենադիտված