Վրաստանի ներքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Վրաստան
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաձեն աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին կժամանի Երեւան եւ այցի շրջանակում կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ը, Չիկաձեն կհանդիպի նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Ազգային անվտանգության ծառայության պետի հետ:
Այցի նպատակն է երկկողմ համագործակցությանը նվիրված հարցերի քննարկումը: Չիկաձեի այցը Հայաստան կավարտվի դեկտեմբերի 2-ին:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու