Երևանում 52-ամյա կինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
Հասարակություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնում երկու ժամ առաջ բացառիկ դեպք է գրանցվել. 52-ամյա կինը կեսարյան հատմամբ իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ ծնվել է տղա` 3 կգ քաշով և 50 սմ հասակով:
«Կեսարյան հատումն իրականացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: Այժմ թեʹ բալիկի, թեʹ մոր առողջական վիճակը լավ է, նրանք դուրս կգրվեն 3 օրից: Մայրը եղել է բուժանձնակազմի հսկողության ներքո, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ 52 տարեկանում ծննդաբերելն այնքան էլ հեշտ չէ: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ և վաղը մայրիկն ու բալիկն արդեն կտեղափոխվեն հիվանդասենյակ, իսկ երեք օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,- տեղեկացրեց Շուշան Հունանյանը` հավելելով, որ վերջին 3 տարվ ա ընթացքում սա 3-րդ դեպքն է, երբ կենտրոնում նման դեպք է գրանցվում:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու