Գորիսում գիշերն սկսված բուքը շարունակվում է
Հայաստան
Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Շինուհայր-Հարժիս հատվածում դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վերսկսված բուքը շարունակվում է: Ուժեղ քամին հարակից տարածքներից ձյունը լցնում է մայրուղու երթևեկելի մաս և դժվարացնում մեքենաների տեղաշարժը: Մայրուղու այդ հատվածը սպասարկող «Ոսմար» ճանշին ձեռնարկությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ, չնայած ուժեղ քամին շարունակվում է, ճանշինի աշխատակցիների շնորհիվ ճանապարհահատվածը բաց է ու երթևեկելի, հարկադիր կայանած մեքենաներ չկան: Պարբերաբար ճանապարհը մաքրվում է ձյունից, մշակվում աղով և ավազով: Մայրուղու Մեղրիի լեռնանցքում գիշերը ձյուն է տեղացել, սակայն այն մաքրվել է, ճանապարհը մշակվել և դարձել երթևեկելի է: Այստեղ եղանակը բարենպաստ է, տեղումներ չկան: Մայրուղու Սիսիանի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի տարածքով անցնող մյուս հատվածները ևս բաց են ու երթևեկելի բոլոր տեսակի մեքենաների համար, սակայն' պարտադիր ձմեռային անվադողերով:
Գոհար Իսախանյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից