Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում «Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին «Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում 

Պատգամավորները վստահ են, որ Բոլիվիային հաջորդելու են այլ երկրներ

Արտաքին Քաղաքական

Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խորհրդարանական ուժեր ներկայացնող Մարգարիտ Եսայանն ու Աղվան Վարդանյանը վստահ են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեծ թվով երկրներ կճանաչեն 20-րդ դարի առաջին մեծ ոճիրը: Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամենավերջին երկիրը Հարավային Ամերիկայում գտնվող Բոլիվիան է: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը' որպես հայուհի և ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքի զավակ, նախ շնորհակալություն հայտնեց Բոլիվիայի խորհրդարանին իրենց կատարած քայլի համար: «Դա վստահություն է ներշնչում, որ այլ երկրներ ևս կմիանան ու այդպիսի հայտարարություններով հանդես կգան: Կա պատմական ճշմարտություն ու արդարություն, ու բոլոր երկրները հասկանում են շատ լավ, որ, եթե իրենք չեն կանգնում պատմական արդարության կողքին, պատմության թուրը կարող է շրջվել իրենց դեմ: Գրեթե վտահ եմ, որ շատ ավելի մեծ թվով երկրներ կունենանք, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը և իրենց «ո'չը» կասեն բոլոր ցեղասպանություններին 100-րդ տարելիցի նախաշեմին,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը' հավելելով, որ Հայաստանի արտգործանախարարության ամենօրյա աշխատանքը հենց դրան էլ միտված է:

Նա նաև նշեց, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով ունեն պայմանավորվածություններ մի շարք երկրների հետ, որպեսզի 2015 թվականին այդ երկրների խորհրդարաններում կազմակերպվեն ցուցահանդեսներ, որոնք կպատմեն Հայոց ցեղասպանության մասին: «Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն ոճրից փրկված իրեր, գրքեր, նմուշներ, որոնք էլ խթան կարող են հանդիսանալ, որ այդ երկրները ճանաչեն ու դատապարտեն ցեղասպանությունը»,- հայտնեց պատգամավորը:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հույս է ներշնչում, որ 100-րդ տարելիցի նախաշեմին այլ երկրներ ևս կիմանան: «Հարավային Ամերիկայում տարիներ շարունակ մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Դուք գիտեք, որ առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը, այնուհետև Արգենտինան: Հայ դատի գրասենյակներն այնտեղ ակտիվ աշխատում են: Բայց Բոլիվիայի ճանաչումը պետք է կարևորել ևս մեկ առումով, որ բավական երկար ժամանակ մենք բաց ունեինք, հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի վրա շատ երկրներ այնպիսի տպավորություն ունեին, որ երկխոսություն կա ու ձեռնպահ էին մնում ցեղասպանությունը ճանաչելուց: Բայց կածես իրավիճակը հաղթահարվում է և 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարևոր է, որ ևս մեկ երկիր իր երկու պալատներով ճանաչել է ցեղասպանությունը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերն սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև' պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը
Ամենադիտված