Ուորլիքը՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին
Արտաքին Քաղաքական
Որպես Մինսկի խմբի համանախագահ' Ջեյմս Ուորլիքը կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում բոլոր կողմերի հետ տարվող բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել է Վաշինգտոնում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր ունեցած հանդիպման մասին APA գործակալության հարցին տված պատասխանում:
«Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված լարվածությունը նվազեցնելու կարևորությունը և հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,- ասել է Ուորլիքը:
Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում հանդիպել էր ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)