Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են
Հայաստան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում, դեկտեմբերի 3-ի լուսադեմից սկսված ձյան տեղումներով պայմանավորված, վաղ առավոտվանից սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները:
Գործընթացն իրականացվում է վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների մեքենամեխանիզմներով ու մարդկային ռեսուրսներով:
Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են, ձյան մաքրման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից