«ՀՀ պետական գանձարանի կողոպտիչների հետագա պաշտոնավարումը ներկայիս ամենամեծ սպառնալիքն է հայկական շահերի համար»
Բլոգոսֆերա
Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական նշանակությունն այսօր այնպիսին են, որ անգամ լինելով Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ անդամ, այն, գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում, դժվար թե ԱՄՆ-ի կողմից ենթարկվի ուղղակի պատժամիջոցների, թեև Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը մեր երկրի վրա անշուշտ կանդրադառնա:
Ես չեմ բացառում նաև, որ Հայաստանի պարագայում ԱՄՆ-ն կարող է նաև որոշակի քայլերի գնալ մեր երկրի տնտեսվարողների համար արտոնություններ ապահովելու համար, եթե վերջիններս ավելի ակտիվ գործընկերային հարաբերություններ հաստատեն արևմտյան, թուրքական, իսկ ավելի ուշ նաև անգամ պարսկական ընկերությունների հետ: Առաջիկայում հավանաբար հատուկ կարևորություն ձեռք կբերեն հայ-վրացական տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված հետևողական ջանքերը:
Մեզ համար թիվ մեկ խնդիրը կմնա ՀՀ պետական կառավարման համակարգի կարողունակության ապահովումը՝ այսօր այդ համակարգը բարոյական ու մասնագիտական քայքայման արտահայտված միտումներ է դրսևորում և գործնականում զրկված է քաղաքացիների վստահությունից ու նվազագույն իսկ աջակցությունից: ՀՀ պետական գանձարանի կողոպտիչների հետագա պաշտոնավարումը ներկայիս ամենամեծ սպառնալիքն է հայկական շահերի համար անկախ նրանից, կշարունակվի արդյոք ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, թե իրադրության արմատական փոփոխության համատեքստում կհայտնվեն նոր վստահելի գործընկերներ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու