«Իշխանափոխությունն, ինչ խոսք, անհրաժեշտ է, բայց այն բավականին դժվար է»
Բլոգոսֆերա
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանափոխությունն ,ինչ խոսք, անհրաժեշտ է, բայց այն բավականին դժվար է, քանի որ իշխանական ամրոցը լավ պաշտպանված է, նրանք շատ զինվորներ ունեն, մենք էլ միաբան չենք:
Օրակարգից չհանելով այդ հարցը լավ կլինի զբաղվենք այլ, ավելի հեշտ լուծվող հարցերով: Օրինակ, հասնենք այն բանին, որ Ամանորը լինի տոն և ոչ թե հոգեխանգարմունքի առիթ:
Այս դեպքում ընդգծված ու սպառազեն հակառակորդ չկա: Բոլորը դժգոհ են այն եղանակից, թե ինչպես ենք նշում այդ տոնը, բայց և բոլորը անում են նույնը՝ տարեց տարի ավելի վատթար կերպով:
Մեր բոլորի հեղափոխական ավյունը մեկտեղենք ու ինքներս մեզ ազատենք անիմաստությունից:
Եթե չենք կարողանա այս խնդիրը լուծել, որը զինված պաշտպաներ չունի, ապա չենք կարողանա նաև լուծել իշխանափոխության հարցը:
ՀԳ. Եթե նման անիմաստւթյունները, որոնցով լի է մեր կյանքը, հերթով փոխենք, ապա մի օր կտեսնենք, որ իշխանություններն են փոխվել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու