Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչը հրավիրվել է հարցաքննության
Բլոգոսֆերա
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ՝ պարզաբանում եմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որեւէ քննիչ չի ձերբակալվել։ Քրեական գործ է քննվում զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության։ Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը: Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ։
Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել եւս անընդունելի են հանցավոր դրսեւորումները։ Լիահույս ենք՝ որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը եւ յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու