Բելգիայի վարչապետն Օբամային վաֆլի է խոստացել Ծննդյան տոների առթիվ
Բլոգոսֆերա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելից Ծննդյան տոների առթիվ անսովոր նվեր ստանալ՝ բելգիական վաֆլի: Այս քաղցրավենիքը, որը համարվում է թագավորության աղանդերային խոհանոցի այցեքարտը, նրան խոստացել է ուղարկել քաղաքական գործիչն ինքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես խոստանում եմ քեզ, Բարաք Օբամա, մի երկու օրից դու կստանաս բելգիական վաֆլիներ»,- գրել է Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թագավորության վարչապետը որոշել է ԱՄՆ-ի նախագահին բելգիական վաֆլիներ ուղարկել այն բանից հետո, երբ իմացել է, որ Օբաման մի քանի օր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գովել է այդ աղանդերը: «Պոլիտիկո» հասարակական-քաղաքական հանդեսի թղթակիցը հայտարարել է, որ պատրաստվում է տեղափոխվել Բրյուսել, ինչին ԱՄՆ-ի նախագահն ասել է. «Այնտեղի վաֆլիները շատ համեղ են»:
Օբաման Բելգիայի մայրաքաղաք այցելել էր այս տարվա մարտի 26-ին: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Եվրոպայի մայրաքաղաք Միացյալ Նահանգների ղեկավարի մեկօրյա այցը Բելգիայի բյուջեի վրա մոտավորապես 1,2 միլիոն եվրո է նստել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու