«Պետք է փոխվեն մեր քաղաքական մոտեցումները, հակամարտության կարգավորման հետ կապված պատկերացումների համակարգը»
Բլոգոսֆերա
ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստատուս քվոյի պահպանման գինն անդադար ավելանալու է՝ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները հուշում են, որ Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում զինված հակամարտությունների ծավալմանն ու Եվրոպայում ահաբեկչական գործողությունների դեեպքերի ավելացմանը զուգահեռ եվրակառույցներում էապես նվազելու է Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական հարձակումներին գոնե քաղաքական մակարդակում հակազդելու առանց այդ էլ պակասավոր պատրաստակամությունը: Այսինքն՝ աճելու է ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ուժի կիրառման ընդհանուր ծավալը՝ նոր որակական դրսևորումներով:
Միջնորդներին խնդրանքներով դիմելը կամ, անգամ, ճակատային գծի շրջանում պատասխան պատժիչ գործողություններ իրականացնելը խնդրի լուծում չեն պարունակում՝ պետք է փոխվեն մեր քաղաքական մոտեցումները, հակամարտության կարգավորման հետ կապված պատկերացումների համակարգը: Անհրաժեշտ նախադրյալները գոյություն ունեն, բայց պետք է ունենալ նաև կամք ու դիվանագիտական շրջահայացություն՝ դրանց գործնական կիրառումն ապահովելու համար»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել