«Չկա հայերենում և ոչ մի բառ, որ կարողանա արտահայտել մեր ցավակցությունը սպանված ընտանիքի հարազատներին»
Բլոգոսֆերա
Պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չկա հայերենում և ոչ մի բառ, որ կարողանա արտահայտել մեր ցավակցությունը սպանված ընտանիքի հարազատներին.. Չկան և բառեր` ցավն ու զայրույթն արտահայտելու... Չկա որևէ հանգամանք` բացատրելու այս սարսափելի արարքը` խմիչք, թմրամիջոցներ, մթագնած գիտակցություն... Ախր օրորոցային երեխա է... Մյուսն էլ հազիվ 2 տարեկան... Մի ամբողջ ընտանիք՝ անմեղ, իրենց հոգսերով և հույսերով... Ընդհատված հոգսերով ու հույսերով...
Խնդրանք բոլորիս` ուժ գտնեք այս անմարդկային ոճրագործությունը չքաղաքականացնելու, չի կարելի:
Օգնենք, որ այս սպանդն իրականացրած տականքը շուտափույթ հայտնաբերվի և իր արժանի պատժին արժանանա:
Աղոթենք անմեղ հոգիների փրկության համար»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել