Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է
Բլոգոսֆերա
Գյումրիից Լևոն Բարսեղյանը հայտնում է, որ հետախուզման մեջ գտնվող ռուս զինվորականին ոստիկանները հայտնաբերել են:
«Լուր ունեմ, որ էդ բճին բռնել են Երազխաորս գյուղի մոտ»,- ասված է գրառման մեջ:
Ավելի ուշ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հաստատել է ինֆորմացիան: Դատախազը տեղեկացրել է, որ նրան բռնել են Երասգավորս գյուղի մոտ, երբ փորձել է հատել սահմանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի սահմանապահները ճանաչել են վերջինիս. «Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,- ասել է դատախազը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել