«Շարլի Էբդոյի» սիմվոլիկ համարից ստացված հասույթը՝ շուրջ 9 միլիոն եվրո, կտրամադրվի զոհվածների ընտանիքներին (ծաղրանկար)
Բլոգոսֆերա
«EUArmenia TV» ընկերության տնօրեն Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես երեկ տեղեկացրել էի, «Շարլի Էբդոյի» այս շաբաթվա սիմվոլիկ համարն արդեն վաղ առավոտյան ամբողջ Ֆրանսիայում սպառվել է։ Տպաքանակը 3-ից կհասցնեն 5 միլիոնի։
Նշենք նաև, որ այն վաճառքի կհանվի մի քանի շաբաթ։ Թերթի տպաքանակները նաև ռեկորդներ են սահմանել արտերկրում՝ վաճառվել են հարյուր հազարավոր օրինակներ նախկինում հազիվ մի քանի հազարի փոխարեն։
Թերթի այս համարի վաճառքից գոյացած ողջ հասույթը, որը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո, կտրամադրվի զոհվածների ընտանիքին։
Այս ծաղրանկարը լավ բնորոշում է ահաբեկչության հետևանքը.
Ծայրահեղականների զրույցը.
- 3 միլիոն օրինա՛կ
- Երեկ հոգևարքի մեջ մի թերթ
-Այսօր մոլորակի ամենամեծ տպաքանակը:
- Էդ ում հիանալի գաղափարն է՞ր»:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու