«Քանի դեռ Հայաստանը շատ մեծ ու կարևոր ոլորտներում կախյալ է Ռուսաստանից, այդ հարցերը լուծել անհնարին է»
Բլոգոսֆերա
Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գյումրիում իրականացրած դաժան սպանությունից հետո համացանցում տարբեր ակցիաներ են կազմակերպվում' ստորագրահավաքներ, մոմավառություն, բողոքի հավաք ՌԴ դեսպանատան առջև... Տարբեր կոչեր են հնչում' ընդհուպ մինչև վռնդել ՀՀ-ից ռուսական ռազմաբազան:
Զայրույթն ու ինչ-որ բան ձեռնարկելու ցանկությունը բնական են ու հասկանալի, բայց ...
Մենք փորձում ենք հասարակական, քաղաքացիական ճնշումով լուծել հարցեր, որոնք կարող են լուծում ստանալ միայն քաղաքական ամենաբարձր մակարդակով: Քանի դեռ Հայաստանը շատ մեծ ու կարևոր ոլորտներում կախյալ է Ռուսաստանից, այդ հարցերը լուծել անհնարին է:
Իսկ մեզ մնում է միայն բռունցքներով խփել ջրին ու պահանջել, պահանջել, պահանջել ...»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու