Ոստիկանության բաժնում Տիգրան Խզմալյանը ներկայացել է որպես Վալերի Պերմյակով
Բլոգոսֆերա
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով այսօր բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհակալություն բոլորին, ով աջակցում ու անհանգստանում էր՝ ես արդեն տանն եմ: Ոստիկանության բաժնում ես ներկայացա որպես ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով, ասացի որ ուզում եմ զանգվածային սպանություն խոստովանել ՀՀ ոստիկանությանը եւ որ խոսալու եմ միայն ռուսերեն ու ՌԴ դեսպանատան պաշտոնյաների ներկայությամբ: ՀՀ ոստիկանները այնքան են խուսափում ռուսների հետ որեւե խնդրից, որ հրաժարվեցին իմ ռուսերեն տված ցուցմունքն արձագանքել ու փաստորեն երեք ժամ անց դուրս են թողել Վալերի Պարմյակով անունով ներկայացող ու վեց հոգու սպանություն խոստովանող մարդու: Ես դա արեցի, որ իրենց ցույց տամ իրենց իսկ ստեղծված զավեշտը: Մենք արդնացանք, հայեր:
Հայոց գարունը սկսվեց, ավաղ, կրկին անմեղ արյունով, բայց սկսվեց:
Սկսվեց այնտեղ, որտեղ մեր գլխին փլուզվոժել էր Սովետը՝ հպարտ, քանդված, բայց անկոտրուն Գյումրիում: Ո'վ էր գլուխ գովում, որ Գյումրիում «ինչքան կուզեն՝ կխփեն»: Դե հիմա տեսեք... Ոչ մի նահանջ, ոչ մի զիջում, ոչ մի գործարք: Մենք հաղթելու ենք»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել