«Մոբիլիզացիան չի օգնի Կիևին Դոնբասում». Լավրով
Բլոգոսֆերա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին համոզում են նրանում, որ Ուկրաինայում մոբիլիզացիայի չորրորդ ալիքը ուղղված է Դոնբասում բնակվող ուժայինների հանգիստը ապահովելուն: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Մեզ համոզում են, որ այս ամբողջ զորահավաքը միայն նրա համար է, որպեսզի հանգստանան նրանք, ովքեր պետք է փոխարինվեն, սակայն այլ տեղեկություն է հաղորդվում», - մեջբերել է Լավրովի խոսքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Twitter-ում:
Նա նաև գտնում է, որ մոբիլիզացիան չի օգնի Ուկրաինային կարգավորել արևելքում տիրող իրավիճակը, և հույս ունի, որ այն չի հանգեցնի բանակցային գործընթացի ձախողմանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել