Lուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն. յուրաքանչյուր պահի լռությունը կվերածվի մեծ աղաղակի. Հայկ Մարության
Բլոգոսֆերա
Հայկ Մարությանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին:
Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր:
Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզանով Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին և քույրերին սպանողը չստանա մեր պետության կողմից հաստատված պատիժը:
Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին' իրենք այս պետության քաղաքացի են, թե ուղղակի տուրիստ»:
Լուսանկարը` News.am-ի


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել