Ծեծել են Նավակ Ճոճողին (լրացված)
Բլոգոսֆերա
Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր հարձակում է եղել Նավակ Ճոճողը-ի վրա: Դիմակավորված անհայտ անձիք հարձակվել ծեծել են: Այս պահին ոստիկանությունն է եկել, երևի կտանեն հիվանդանոց»:
Դեպքի մասին գրառում է կատարել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը.
«Հենց նոր Վիլենին (Նավակ Ճոճող) են ծեծել դիմակավորված անձինք, Երեւանում Չարենցի դպրոցի մոտ: Ոստիկանությունը տեղ հասավ: Հարձակվողները դիմակներով են եղել, փորձել են մտցնել ավտոմեքենա (десятка) ավտոմեքենա, չեն կարողացել, մահակներով ծեծել ու փախել են: Հիմա Վիլենին տանում են հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներ է ստացել»:
Նշենք, որ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը) քաղաքացիական ակտիվիստ է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել