Հայաստանում Միացյալ Թագավորությունը մասնակցել է մոմավառությանը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին
Բլոգոսֆերա
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը մասնակցել է մոմավառությանը' ի հիշատակ ռուս զինվոր Վալերի Պերմյակովի հարձակման արդյունքում ծանր վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարվել Միացյալ Թագավորության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Մենք հայ հասարակության հետ մոմ ենք վառել գյումրեցի վեց ամսական Սեյոժա Ավետիսյանի հոգու հանգստության համար: Հանգչիր խաղաղությամբ, փոքրիկ տղա»,- նշված է «Թվիթեր»-ում արված գրառման մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու