Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը։
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց.
1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին:
2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
Այսինքն, Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով և պետք է փոխանցվի Հայաստանին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու