Մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ. հայկական կողմն ունի երկու զոհ
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հակառակարոդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու