«Սահմանամերձ բնակչությանն ու սահմանապահ զինվորներին օգնելու փոխարեն՝ եկեղեցի են կառուցում 2 մլն դոլարով»
Բլոգոսֆերա
Գուրգեն Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տավուշի մարզի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանը Կողբ գյուղում Սուրբ Հովհաննես եկեղեցի է կառուցել, որի համար, ինձ հասած տեղեկություններով, երկու միլիոն դոլար է ծախսել:
Գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լինում, զոհվում են երիտասարդ զինծառայողներ, սահմանամերձ գյուղերը ամենօրյա ռմբակոծության տակ են...
Եթե այդ գումարը տրամադրեր սահմանին ժամանակակից տեխնիկայի եւ տեսանկարահանող սարքերի տեղադրմանը՝ այսքան կորուստներ չէինք ունենա:
Հ.Գ. Հետաքրիքիր է, մարզպետին որտեղից այդքան մեծ հարստություն, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչները գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ ու մշտապես թշնամու նշանառության տակ»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել