Ֆուկուսիմայում սկսվել է ճառագայթաակտիվ աղբի համար պահեստարանների կառուցումը
Աշխարհ
Ճապոնիայի Ֆուտաբա և Օկումա քաղաքներում (Ֆուկուսիմայի պրեֆեկտուրա) փետրվարի 3-ին սկսվել է ճառագայթաակտիվ աղբի համար ժամանակավոր պահեստարանների շինարարությունը, աղբ, որը գոյանում է 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետևանքով աղտոտված տարածքների ակտիվազերծման աշխատանքների ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Ֆուկուսիմայի իշխանությունները:
Ինչպես սպասվում է, այդ կառույցներում կտեղավորվի մինչև 30 միլիոն տոննա աղբ՝ աղտոտված ճառագայթաակտիվ նյութերով:
Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի տարածքում, որն ամենից ավելի է տուժել ատոմակայանի վթարից, պահեստարանների կառուցման որոշումն ընդունվել է անցյալ տարի: Ընդհանուր առմամբ Տոկիոն մտադիր է պահեստարանների կառուցման համար ծախսել շուրջ 1,1 տրիլիոն իեն (9,4 միլիարդ դոլար): Ըստ որում, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս աղբավայրերը կլինեն ժամանակավոր, քանի որ 30 տարի անց դրանց ամբողջ պարունակությունը պլանավորվում է փոխադրել նոր պահեստարաններ: Դրանց ապագա տեղադրությունն առայժմ որոշված չէ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու