ԱՄՆ հյուսիս-արևելքում չեղյալ է հայտարարվել գրեթե 3 հազար ավիաչվերթ՝ ձյան առատ տեղումների պատճառով
Աշխարհ
ԱՄՆ հյուսիս-արևելքում՝ Բոստոնի, Չիկագոյի, Նյու Յորքի ու Նյուարկի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ է հայտարարվել գրեթե 3 հազար ավիաչվերթ: Այս մասին հայտնել է CNN-ը:
Բոստոնում սահմանվել է ձյան տեղումների շաբաթական ռեկորդ՝ օրվա կեսին քաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է 86.8 սմ: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1996-ին: Այդ ժամանակ շաբաթվա ընթացքում տեղացել էր 79.2 սմ ձյուն: 20-30 սմ ձյուն է տեղացել նաև Չիկագոյում, Նյու Յորքում ու Նյուարկում:
Ձյան տեղումները նաև խոշոր խցանումներ են առաջացրել ավտոճանապարհներին, քանի որ ձյուն հավաքող տեխնիկան չի հասցնում մաքրել մայրուղիները:
Երեկվա դրությամբ շատ աշխատողներ այդպես էլ չեն կարողացել հասնել աշխատավայրեր կամ հասել են մի քանի ժամ ուշացմամբ:
Բացի այդ, ձյունը դարձել է նվազագույնը 3 մարդու մահվան պատճառ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)