ԱՄՆ-ն մտադիր է 117 մլն դոլար տրամադրել Ուկրաինային ՌԴ-ի ագրեսիային հակազդելու համար
Աշխարհ
2016 ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի նախագիծը նախատեսում է 117 միլիոն դոլար տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Այս մասին ասվում է փաստաթղթի տեքստում. հայտնում է «Украинская правда»-ն:
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունը մտադիր է մինչև 275 միլիոն դոլար ծախսել Ուկրաինայի 1 միլիարդ դոլարի չափով պարտքի հավելյալ երաշխիքների համար:
«Բյուջեն ներառում է Ուկրաինայի և տարածաշրջանի երկրների համար կենսական կարևորություն ունեցող աջակցություն՝ ռուսական ճնշմանը և ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար»,- հայտարարել են Պետդեպարտամենտում՝ նշելով, որ բյուջեն նաև ենթադրում է ժողովրդավարության և հակակոռուպցիոն միջոցների, ազգային միասնության, եվրոպական ինտեգրման, առևտրի, էներգետիկ անվտանգության և հանրային դիվանագիտության աջակցություն ողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու